Էլեկտրոնային առևտրի հայտնի List.am հարթակը վերաբրենդավորվել է

Վերջին լուրերը
Էլեկտրոնային առևտրի հայտնի List.am հարթակը վերաբրենդավորվել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում էլեկտրոնային առևտրի ամենահայտնի և առաջատար հարթակը՝ List.am-ը վերաբրենդավորվել է և ներկայացրել նոր տարբերանշանը։ Ինչպես նաև վերանվանվել է «List»` առանց .am-ի։

«2005-ից ի վեր կազմելով Ձեր կյանքի մի մասը, այսօր մեր նոր տարբերանշանով ընդգծում ենք մեր վաճառողների ու գնորդների լայն ու բազմազան լսարանների միջև արդյունավետ կապը և սահմանում նոր ձեռքբերումների ու բարձունքների սկզբնակետը:

Հավատարիմ մնալով մեր տեսլականին, մենք շարունակելու ենք ձգտել կատարելության և աջակցել անհատներին ու բիզնեսներին, որ մեր հարթակի միջոցով հասնեն իրենց նպատակներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում կայքում, գովազդներում, բջջային հավելվածում բոլոր տեսողական տարրերը կփոխվեն՝ համապատասխանելով նոր ուղղությանը: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները