Տեղի ունեցավ Հայաստանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Yerevan-ը

Վերջին լուրերը
Տեղի ունեցավ Հայաստանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Yerevan-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 6-ին Թարգեթինգ ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում և տարածաշրջանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Event-ը։

Նեթվորքինգ անելու համար պետք են հատուկ հմտություններ, սա է ամենատարածված կարծիքը։ Մինչդեռ իրականության մեջ հաջողված նեթվորքինգ անելու համար անհրաժեշտ է ճիշտ ընտրված վայր, բիզնես լսարան և ուղղորդված գործընթացներ։

Տեղի ունեցավ Հայաստանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Yerevan-ը
- Advertisement -
Տեղի ունեցավ Հայաստանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Yerevan-ը

LinkedIn Local Yerevan միջոցառումը Altezza by Armenian Helicopters-ի հարկի տակ միավորել էր 300+ գործարար համայնքի անդամների՝ ստեղծելու նոր կապեր, խորացնելու առկա կապերը, օգտվելու ընձեռված հնարավորություններից և իրենց հերթին դառնալու հնարավորություն այլ բիզնեսների և գործարար մարդկանց համար։

Տեղի ունեցավ Հայաստանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Yerevan-ը

Իր ձևաչափով միջազգային այս ֆորմատը՝ LinkedIn Local Event-ը, միտված է նոր մշակույթի ձևավորմանը, որը նպաստելու է ամենատարբեր մասշտաբի բիզնեսներին հիմք դնելու նոր նախաձեռնությունների և խորացնելու իրենց կապերը։ Թարգեթինգ ընկերություը դեռ տարեսկզբին հաջող փորձ էր ունեցել  Լոս Անջելեսում՝ Միացյալ Նահանգներում՝ կազմակերպելով LinkedIn Local Glendale-ը։ Այնուհետև այս հաջողված փորձը տեղափոխեց Երևան։

LinkedIn Local Yerevan միջոցառման մեկնարկը ազդարարվեց խոսնակների ուղղաթիռով ժամանմամբ։ Միջոցառման 7 խոսնակներ՝ Արմեն Դարբինյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ռեմ Դարբինյանը, Արմինե Մկրտչյանը, Գոռ Կարապետյանը և Էմիլ Կրոյանը կիսվեցին իրենց հաջողակ պատմություններով և շեշտեցին բիզնես աշխարում գրագետ նեթվորքինգ անելու անհրաժեշտությունը։

Տեղի ունեցավ Հայաստանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Yerevan-ը

Նշենք, որ այս միջոցառման հասույթի 10 %-ը ուղղվելու է ռեԱրմենիա հարթակում ներկայացված «Մարզերի երեխաները մարզերում» և «Ուսանողի տուն» սոցիլական ծրագրերին։

Միջոցառման ընթացքում կային ամենատարբեր ժամանցային և ինֆորմացիոն նախաձեռնությունները։ Բոլոր ներկաները հնարավորություն ունեին վայելելու գինու հյուրասիրություն, համեղ սուրճի և թխվածքաբլիթների հյուրասիրություն։ Իսկ միջոցառման ընդմիջումներին մասնակինցերը կարող էին խաղալ գոլֆ և անելու ամենագնացների թեսթ-դրայվ։

Տեղի ունեցավ Հայաստանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Yerevan-ը

LinkedIn Local Yerevan միջոցառումը լի էր նաև տարբեր անակնկալներով և մրցանակներով՝ նախատեսված միջոցառման մասնակիցների համար։ 

LinkedIn Local Yerevan միջոցառումը սրանով չի ավարտում իր անակնալները և հանդես կգա նոր նախաձեռնությամբ, մասնավորապես՝ հունիսի 14-ին Ararat Valley Golf Club-ում տեղի կունենա Business YereFun-ը՝ իր բնույթով կլինի ավելի ոչ ֆորմալ և նոր անակնկալներով մեկ այլ միջոցառում։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները