LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում

Վերջին լուրերը
LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տարվա ամենասպասված բիզնես նեթվորքինգ միջոցառումը վերադառնում է հալեցնելու բիզնես նեթվորքի բոլոր սառույցները։ LinkedIn Local Yerevan-ը կրկին համախմբելու է բիզնես համայնքին՝ գործարարներին, հիմնադիր և գործադիր տնօրեններին, թոփ մենեջերներին։

Տարբեր երկրներում հաջողությամբ իրականացված բիզնես նեթվորքինգի այս ձևաչափը Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց անցյալ տարի, իսկ այժմ անցյալ տարվա հաջողված փորձի հիման վրա այն վերադառնում է համալրված գործիքակազմով։

LinkedIn Local Yerevan 2025-ի առաքելությունը

LinkedIn Local Yerevan-ը նպատակաուղղված է գործարար միջավայրում արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու հանդիպելու ոլորտի լավագույնների հետ և կիսվելու նորարար գաղափարներով։

LinkedIn Local Yerevan 2025-ի կարգախոսն է՝ Inspire, Innovate, Inconnect, որը միտված է ապագահեն բիզնեսի կառուցմանն ու զարգացմանը։

Միջազգային նեթվորքինգի մեթոդաբանության կիրառմամբ միջոցառումը հնարավորություն է տալիս նոր, իմաստալից կապերի, գործընկերությունների և համագործակցությունների ձևավորման համար։

Այս տարի լինելու է նեթվորքինգային երկու ձևաչափ՝ ֆասիլիտացված՝ նվազագույն ժամկետում առավելագույն կապեր ստեղծելու և ինդուստրիալ՝ թիրախային համագործակցություններ ստեղծու համար։

Միջոցառմանը ներգրավված են բիզնեսում հաջողած անձինք, որոնք ներկայանալու են որպես մենթորներ, որոնց հետ շփվելու համար հատուկ ժամանակ է հատկացվելու։

How2B-ն հանդիսանում է LinkedIn Local Yerevan 2025-ի մեդի գործընկեր։ Միջոցառմանը ներկա են լինելու նաև դեսպաններ և փոխդեսպաններ։

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունենալու LinkedIn Local Yerevan 2025-ը

Միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 6-ին Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ O₂ Gardens-ում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան համատեղելու բիզնես-զրույցները հաճելի ժամանցի հետ։

Միջոցառման oրակարգը՝

11:00 — Գրանցում
12:00 — Միջոցառման պաշտոնական բացում
12:30 — Խոսնակների ելույթներ
14:00 — Լանչ
15:00 — Ֆասիլիտացված նեթվորքինգ
17:00 — Մենթորների հետ հանդիպումներ և սուրճի ընդմիջում
18:00 — Ինդուստրիալ նեթվորքինգ
19:00 — Պաշտոնական փակման արարողություն
19:30 — Գոռ Սուջյանի կենդանի ելույթ և հրավառություն
20:30 — Ավարտ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները