The Leo Lion Foundation-ի տեխնոլոգիական ստարտափների մրցույթի (անգլ՝. Tech Startup Competition) հայտերը բաց են դիմելու համար:
Սա լավ հնարավորություն է նորարարական տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք նպատակ ունեն փոխակերպել բիզնես-գործընթացները և ստեղծել դրական սոցիալական ազդեցություն:
Մրցույթի մասնակիցները կստանան հնարավորություն՝
- ապահովելու մինչև 1 մլն դոլար հիմնական ֆինանսավորում
- Ներկայացնելու իրենց գաղափարները Լոնդոնի The Shard-ում
- Ստանալու աջակցություն Leo Lion հիմնադրամից
Մրցույթին կարող են դիմել.
- վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափներ, որոնք փնտրում են ֆինանսավորում
- Տեխ հիմնադիրներ, որոնք ձգտում են բարելավել աշխարհը
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2024թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել բիզնես պլանները և Pitch deck-երը՝ այս հղումով։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները գտե՛ք այստեղ։