Lenovo-ն պատրաստել է գրպանի խաղային վահանակ Android-ի համար

Վերջին լուրերը
Lenovo-ն պատրաստել է գրպանի խաղային վահանակ Android-ի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Lenovo-ի կայքում հայտնվել են Legion Play խաղային վահանակի նկարներ։ Ընկերությունը նոր վահանակի մասին նախկինում հայտարարություն չէր տարածել։  Legion Play գրպանի չափերով հավաքածուն աշխատում է Android օպերացիոն համակարգով։

Այս նկարները բեռնվել են Mobile World Congress 2021-ի բջջային տեխնոլոգիաների առևտրի ցուցադրության բաժնում: Հետաքրքիր է, որ Lenovo-ն այս սարքի մասին չի խոսել որևէ միջոցառման ժամանակ:

Lenovo-ն պատրաստել է գրպանի խաղային վահանակ Android-ի համար
- Advertisement -
Lenovo-ն պատրաստել է գրպանի խաղային վահանակ Android-ի համար

Վահանակի տեխնիկական բնութագիրը, իհարկե, անհայտ է: Բոլոր եզրակացությունները կարելի է անել սարքի արտաքին տեսքից: Նկարներից երևում է, որ սարքն ունի հիմնական և կառավարման հավելյալ չորս այլ կոճակներ:

Սարքը նաև հագեցած է USB, Type-C և 3.5 մմ մինի-միակցիչներով:

Lenovo-ն պատրաստել է գրպանի խաղային վահանակ Android-ի համար

Վահանակի ինտերֆեյսի սքրինշոթը ցույց է տալիս NVIDIA GeForce NOW ծրագիրը, ինչպես նաև Google Play Store-ը:

Lenovo-ն պատրաստել է գրպանի խաղային վահանակ Android-ի համար

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները