Էլեկտրոնային առևտրի կարգավորման օրենսդրական հարցերը՝ ՓՄՁ Զարգացման խորհրդի նիստում

Վերջին լուրերը
Էլեկտրոնային առևտրի կարգավորման օրենսդրական հարցերը՝ ՓՄՁ Զարգացման խորհրդի նիստում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ-ում Էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք մայիսի 16-ին Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ քննարկվեցին ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի Նիստում։

Դրանք առնչվում էին էլեկտրոնային առևտրի հարթակների կողմից վճարահաշվարկային գործառույթների իրականացմանը, էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակի ընդլայնմանը, էլ․ ծառայությունների դեպքում ԱԱՀ հաշվետվությունների տրամադրման տեխնիկական տարբեր հարցերի, ինչպես նաև արտահանման շրջանակներում վաճառողների փոխարեն սուրհանդակային ծառայություններ մատուցողների կողմից ապրանքների հայտարարագրմանը։

Փոքր և գերփոքր բիզնեսների կողմից օնլայն հարթակներում վաճառքների ժամանակ արտահանումների դեպքերում խնդիրն այն է, որ ներկայումս չկա հեշտ մեխանիզմ, որը թույլ կտա մաքսային մարմիններին դա հայտարարագրել, քանի որ փոքր վաճառքների դեպքում հայտարարագրման վարչարարությունն անիմաստ բարդություններ է ներկայացնում իրենից։ Ուստի նիստի շրջանակում առաջարկվեցին այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն այս գործընթացն առանց անհամաչափ վարչարարության բեռի իրականացմանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  նույնպես միացել էր նիստին, նախապես  քննարկումներ և հետազոտություններ իրականացնելով անդամ ընկերությունների հետ՝ հասկանալու այս ոլորտում առկա խնդիրներն ու բացերը։

Համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ հարցերի շուրջ խորհրադկցությունները կշարունակվեն և Հայաստանի ներդրումային խորհուրդը` խորհրդի անդամների և ՊԵԿ գործընկերների հետ համատեղ կաշխատեն նախագծի մշակման շուրջ։

Էլեկտրոնային առևտրին վերաբերող (E-commerce) խնդիրների քարտեզագրման հետազոտությունն արվել է CIPE | Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի աջակցությամբ։ 

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում


Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները