Leanbe-ն թողարկել է իր պրոդուկտի նոր տարբերակը

Վերջին լուրերը
Leanbe-ն թողարկել է իր պրոդուկտի նոր տարբերակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Leanbe ստարտափն այսօր թողարկվել է պրոդուկտի կառավարման համար նախատեսված գործիք հանդիսացող Leanbe-ի նոր տարբերակը։

Այն վերաիմաստավորում է պրոդուկտի կառավարման փիլիսոփայությունը․ պրոդուկտի թիմերն այսուհետ կարող են իրենց աշխատանքային բոլոր գործընթացներն իրականացնել Leanbe գործիքակազմի միջոցով, իսկ պրոդուկտ մենեջերները կարող են հավաքագրել գաղափարներ և հաջողությամբ դրանք վավերացնել։ Այլ կերպ ասած՝ Leanbe-ն օգնում է սինխրոնիզացնել պրոդուկտ թիմերի աշխատանքն ու ապահովել  պրոդուկտի շարունակական զարգացումը։ 

Leanbe-ն թողարկել է իր պրոդուկտի նոր տարբերակը
- Advertisement -
Leanbe-ն թողարկել է իր պրոդուկտի նոր տարբերակը

Leanbe-ի նոր տարբերակում հնարավոր կլինի՝

  • Գաղափարները կենտրոնացնել մեկ հարթակում

Leanbe-ի հետ ավելի հեշտ է օգտատերերից ֆիդբեք, գաղափարներ ու առաջարկներ հավաքագրելը։ Մշակված ալգորիթմի շնորհիվ յուրաքանչյուր գաղափար ստանում է որոշակի կշիռ, որն օբյեկտիվորեն ներկայացնում է գաղափարի առաջնահերթությունը։

  • Կատարել մրցակիցների ավտոմատացված մոնիթորինգ

Leanbe-ում ներդրված համակարգի շնորհիվ հնարավոր է դառնում ավտոմատ կերպով մշտապես տեղեկանալ մրցակից պրոդուկտների գնային փոփոխությունների, նոր հնարավորությունների, մարքեթինգային արշավների և այլնի մասին։

  • Հատուկ ալգորիթմի միջոցով պրոդուկտի ճանապարհային քարտեզը (product roadmap) վերադասակարգել՝ ըստ առաջնահերթությունների

Leanbe-ն գործարկել է փոփոխական էլեմենտներ՝ մոդիֆայերներ, ինչը թույլ է տալիս ոչ միայն քանակական (օրինակ՝ օգտատերերի քվեների քանակը), այլև որակական (օրինակ՝ օգտատիրոջ վարքագիծը) կշիռ սահմանել զարգացման գաղափարների և հենց օգտատերերի համար։ Սրա շնորհիվ հնարավոր է համեմատել և դասակարգել գաղափարներն ըստ առաջնահերթության։

  • Գործարկել պրոդուկտի հանրային ճանապարհային քարտեզը

Այս գործառույթի միջոցով պրոդուկտը հանրությանն է ներկայացնում իր ընթացիկ գործունեությունը ու ապագա նախագծերը։

  • Հրապարակել հայտարարություններ ու ծանուցել  օգտատերերին

Leanbe-ի այս գործառույթի շնորհիվ բոլոր օգտատերերն անմիջապես ծանուցվում են ցանկացած նոր գործառույթի գործարկման և փոփոխության մասին։

Leanbe-ն թողարկել է իր պրոդուկտի նոր տարբերակը

«Leanbe-ն վերաիմաստավորում է պրոդուկտների կառուցման գործընթացը՝ շուկայում նոր, յուրահատուկ գործառույթներ ու հնարավորություններ ներմուծելով։ Leanbe-ն կամուրջ է պրոդուկտ մենեջերների և իրենց թիրախային լսարանի միջև։ Մեր թիմը լիահույս է, որ Leanbe-ի յուրահատուկ գործառույթների կիրառության շնորհիվ շատ պրոդուկտներ աննախադեպ հաջողության են հասնելու», — նշում է Leanbe-ի գործադիր տնօրեն Արտավազդ Բարսեղյանը:

Leanbe-ն պրոդուկտի կառավարման ծրագրային լուծում է՝ հիմնադրված 2021 թվականին։ Այն նպատակ ունի պրոդուկտի հետ աշխատող թիմերին օգնել գտնել լուծումներ պրոդուկտի ստեղծման ողջ շղթայի երկայնքով՝ տրամադրելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են գաղափարների և ֆիդբեքի հավաքագրումը, մրցակիցների մոնիթորինգը, թարմացումների մասին ծանուցումների տրամադրումը, OKR֊ների սահմանումը և այլն։

Leanbe-ի գործունեության մասին մանրամասն կարող եք կարդալ նաև How2B-ի անդրադարձում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները