Freedom International Group-ը, որը ոչ միայն ներդրումներ է կատարում սեփական նախագծերում, այլև ակտիվորեն աջակցում է ձեռնարկատերերին, հայտարարում է բիզնես նախագծերի մրցույթ: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան $10,000, $100,000 և $500,000 ներդրում իրենց ստարտափներում: Բացի այդ, Freedom International Group-ի նախագահ Նարեկ Սիրականյանը 2022 թվականին յուրաքանչյուր մրցանակակիրի բիզնես մենթորը կդառնա։
Ներդրող
Նարեկ Սիրականյան՝ Freedom International Group-ի նախագահ, բանկային և ներդրումային ոլորտներում փորձառու առաջատար և պրակտիկ մասնագետ: Իր կարիերան սկսել է աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկում, ունի պետական կորպորացիաներում աշխատելու մեծ փորձ:
Freedom Group-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 49 նախագծերից և բիզնեսներից, որոնցից 9-ը գտնվում են ուղղակի կառավարման ներքո: Freedom Group-ի էկոհամակարգը մշակվում է Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի 17 երկրներում։
Ֆինանսական աջակցություն կստանան հետևյալ պայմաններին համապատասխանող բիզնես նախագծերը.
- Նորարարություն և տեխնոլոգիա,
- Ընդարձակություն, արագ աճելու ունակություն,
- Սոցիալական արժեք, օգտակար լինելը մարդկանց և ամբողջ մոլորակի համար,
- Նորույթ. չեն դիտարկվելու նախկինում բացված բիզնեսները։
Մրցանակներ
- $500 000 – 1-ին մրցանակ
- $100 000 – 3-րդ մրցանակ
- $10 000 – 20-րդ մրցանակ
Մրցույթի սկիզբ
2022 թվականի փետրվար. Մարտին Նարեկ Սիրականյանի Instagram-ի էջում կհայտարարվեն $10 000 մրցանակի հաղթողները։
Նախաձեռնողների պայմանը
Բիզնեսի շահույթի 25%-ը տրամադրել «Մեծացե՛ք միասին» բարեգործության խթանման հիմնադրամին։
Ինչպես մասնակցել
Լրացրե՛ք դիմումի ձևը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։