Լաստանավային փոխադրումները կգործարկվեն օգոստոսից. Վահան Քերոբյան

Վերջին լուրերը
Լաստանավային փոխադրումները կգործարկվեն օգոստոսից. Վահան Քերոբյան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին, իսկ առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցի ընթացքում։


Դեռ այս տարվա մայիսին ՀՀ Կառավարությունը ընդունել էր որոշում՝ համաձայն որի, հունիսի 15-ից հայկական ներմուծող ու արտահանող ընկերությունները պետք է հնարավորություն ունենային օգտվել կանոնավոր լաստանավային փոխադրումներից՝ որպես այլընտրանք Վերին Լարսի անցակետին, ինչի շնորհիվ Հայաստանի երկաթուղային համակարգը կանոնավոր կապ կունենա եվրասիական երկաթուղային համակարգի հետ։ Սակայն գործարկումը հետաձգվել էր։

«Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք: Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»,- նշել է նախարարը։

Կառավարությունը նաև որոշել է սուբսիդավորել լաստանավային փոխադրումները, արդյունքում՝ փոխադրողը կվճարի միայն երկաթուղային փոխադրումների համար, իսկ լաստանավով տեղափոխելու ամբողջ ծախսը կփոխհատուցի կառավարությունը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները