2021 թվականին Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին վաճառել էր իր առաջին թվիթը՝ NFT-ի տեսքով՝ անհավանական 2,9 միլիոն դոլարով և ստացված հասույթը նվիրաբերել բարեգործությանը: Այս գործարքը մեծ աղմուկ հանեց՝ որպես նոր զարգացող NFT-ների շուկայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը:
Գնորդը մալայզիական Bridge Oracle ստարտափի գործադիր տնօրեն Սինա Էստավին էր, ով ստացել է «թվիթի եզակի թվային վկայական՝ ստորագրված և վավերացված հեղինակի կողմից»։
2022 թվականի ապրիլի 7-ին Էստավին կրկին վաճառքի է հանել NFT-ն։ Նա ակնկալում էր, որ դրա համար կստանա նվազագույնը 50 միլիոն դոլար, համենայն դեպս նա խոստացել էր հասույթի կեսը՝ 25 միլիոն դոլար նվիրաբերել բարեգործությանը: Սակայն աճուրդը փակվել է չորեքշաբթի օրը՝ ընդամենը 6,849,30 դոլար առավելագույն առաջարկով:
Ավելի վաղ Էստավին հայտարարել էր, որ այս NFT-ի համար ունեցել է նույնիսկ 10 մլն դոլարի առաջարկ, բայց չի վաճառել: Նա այս NFT-ն անվանում էր «թվային աշխարհի Մոնա Լիզա»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։