Հայաստանյան Krisp ընկերության մոբայլ հավելավածը Product Hunt-ում է։ «Krisp Mobile»-ը համալրում է ընկերության գործիքակազմը՝ առաջարկելով օգտատերերին արհեստական բանականության վրա հիմնված գրառումներ ու ամփոփում անելու հնարավորություն։
Հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում ստանալ տեքստային տրանսկրիպտ և ԱԲ ամփոփումներ, մեկ հպումով ձայնագրել զրույցները աղմուկի չեզոքացմամբ, ինչպես նաև բեռնել աուդիո և վիդեո ֆայլեր՝ դրանցից ակնթարթային տեքստ ստանալու համար։ Բացի այդ՝ Krisp Bot-ը կարող է ավտոմատ միանալ առցանց հանդիպումներին, արված բոլոր գրառումներն էլ հասանելի են տարբեր սարքերում։
Ընկերության խոսքով՝ այս գործիքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են կենտրոնանալ զրույցի և գաղափարների վրա՝ նշումներ անելու աշխատանքը լիովին վստահելով արհեստական բանականությանը։