Այս տարվա սկզբից սկսած՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարող ստարտափները ողջ աշխարհում ներգրավել են $32 մլրդ։
2016 թվականից ներդրողները սկսեցին ավելի հաճախ ուշադրություն դարձնել նման ստարտափներին և հիմա նման ստարտափների հավաքագրած գումարները 5 անգամ գերազանցում են 2016-ի տվյալներին։
Փորձագետներն աճը կապում են ոլորտի նկատմամբ առաջատար ներդրողների հետաքրքրության հետ:
Օրինակ, Լարի Ֆինքը՝ BlackRock ներդրումային ընկերության նախագահը, ակնկալում է, որ հաջորդ 1000 մասնավոր տեխնոլոգիական ստարտափները, որոնց շուկայական արժեքը 1 միլիարդ դոլար կամ ավելի է, կապված կլինեն կլիմայական տեխնոլոգիաների հետ։
Ամենատարածվածը օգտագործված թափոն գազի մաքրման համակարգերի, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, արևային մարտկոցների և հողմային տուրբինների, էլեկտրատրանսպորտի, ընկերությունների գործունեությունից արտանետումների ծավալը հաշվարկելու ծրագրային ապահովման տեխնոլոգիաներն են։
Վերջին հինգ տարիների ընթացքում ամենաշատ միջոցները ներգրավել են ԱՄՆ-ի, Չինաստանի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի ստարտափները։ Իսկ Եվրոպան կլիմայական տեխնոլոգիաների առումով աշխարհում ամենաարագ զարգացող տարածաշրջանն է։ 2016 թվականից ի վեր վենչուրային ֆոնդերի ներդրումներն այնտեղ աճել են $1,1 միլիարդից հասնելով մինչև $8 միլիարդի արդեն 2021 թվականին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։