Կկայանա Toon Expo անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսը

Վերջին լուրերը
Կկայանա Toon Expo անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա Toon Expo-ն՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը Հայաստանում:

3 օրերի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան՝ ծանոթանալու անշարժ գույքի շուկայի ամենահետաքրքիր ու շահավետ տարբերակներին, կառուցապատող ընկերությունների հնարավորություններին, ֆինանսաբանկային համակարգի՝ տուն ձեռք բերելու հարցում առկա առաջարկներին և ոչ միայն:

Տուն կառուցելուց մինչև ձեռքբերման, վերանորոգման ու բնակեցման պահը հնարավոր բոլոր փուլերն աջակցող ընկերությունների ու մասնագետները հավաքվելու են մեկ վայրում:

Մասնակիցները ներկայանալու են հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար:

Ցուցահանդեսին զուգահեռ Մարզահամերգայինում տարատեսակ միջոցառումներ են սպասվում՝ թեմատիկ սեմինարներ ու բանախոսություններ, պանելային քննարկումներ, խաղարկություններ, Kids Zone:

Մուտքն ազատ է լինելու բոլոր ցանկացողների համար: Մանրամասն միջոցառման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ տարի կայացած ցուցահանդեսի ժամանակ հանդես են եկել ավելի քան 150 կազմակերպություններ, մասնակիցների թիվը գերազանցել է 20 հզրը, իսկ ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում վաճառվել ու ամրագրվել է ավելի քան 1200 բնակարան:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Կկայանա Toon Expo անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները