Supercamp ճամբարը ուսանողներին և մասնագետներին կապահովի HPC և Cloud Computing ոլորտների գիտելիքներով

Վերջին լուրերը
Supercamp ճամբարը ուսանողներին և մասնագետներին կապահովի HPC և Cloud Computing ոլորտների գիտելիքներով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ` 29 նոյեմբեր
Որտեղ`AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

Ճամբարի մասին.

- Advertisement -

Մեկնարկում է «Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC) և ամպային հաշվարկներ (Cloud Computing)» Supercamp ճամբարը՝ ուսանողներին և մասնագետներին HPC և Cloud Computing ոլորտների բազային գիտելիքներով ապահովելու համար:

Այս ծրագիրը նպատակ ունի մասնակիցներին զինել այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են տարբեր հաշվողական համակարգերի հզորություններն արդյունավետ օգտագործելու և գիտական հետազոտությունների, ինժեներական սիմուլյացիաների և տվյալների վերլուծության գործընթացների արագացումն ապահովելու համար:

Ծրագիրը բաղկացած է դասախոսությունների, գործնական սեմինարների, խմբային նախագծերի և ինտերակտիվ քննարկումների համակցությունից՝ HPC-ի, Cloud Computing-ի և մեթոդների ամբողջական ըմբռնումը դյուրացնելու նպատակով:

Ծրագիրը ներառում է՝

  • Բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ներածություն և Հայաստանի գերհամակարգային կենտրոնի հնարավորությունները
  • Ամպային հաշվարկների (Cloud Computing) և վիրտուալիզացիայի ներածություն
  • Ամպային անվտանգություն
  • Ցանցային ադմինիստրացիա
  • Զուգահեռ ծրագրավորման հիմունքները՝ հաղորդագրության փոխանցման ինտերֆեյսի (MPI) և շղթաների (threading) (OpenMP) օգտագործմամբ

Ծրագրին կարող են մասնակցել HPC և Cloud Computing ոլորտով հետաքրքրված այն ուսանողները, սկսնակ մասնագետները, գիտնականներն ու հետազոտողներն, ովքեր

  • ունեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի և հարակից ոլորտում
  • ունեն Unix միջավայրում աշխատելու բազային հմտություններ,
  • տիրապետում են C++/C կամ Fortran ծրագրային լեզուեներին և ծանոթ են դրանց հիմնական գաղափարներին (e.g. variables, statements, control structures, subroutines, modules/classes)

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) հետ համատեղ՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները