Կկայանա Startup Huddle Yerevan-ը՝ բացահայտելու համար ստարտափների մարտահրավերները

Վերջին լուրերը
Կկայանա Startup Huddle Yerevan-ը՝ բացահայտելու համար ստարտափների մարտահրավերները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ AUA EPIC
Երբ՝ հունվարի 26
Որտեղ՝ Բաղրամյան 40

Միջոցառման մասին

Startup Huddle-ը եզակի ձևաչափ է, որը մշակվել և խթանվել է Գլոբալ ձեռներեցության ցանցի (GEN) կողմից։ Այն ներկայումս իրականացվում է աշխարհի 65 քաղաքներում և հատուկ մշակված է ստարտափներին ոգեշնչելու և տեղական ստարտափ էկոհամակարգում համայնքների կառուցմանը խթանելու համար:

- Advertisement -
Կկայանա Startup Huddle Yerevan-ը՝ բացահայտելու համար ստարտափների մարտահրավերները

EPIC-ը պլանավորում է պարբերաբար կազմակերպել Startup Huddle Yerevan ամսվա յուրաքանչյուր վերջին ուրբաթ։ Հաջորդ նիստը նշանակված է հաջորդ ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին: Ստարտափ հիմնադիրները, ովքեր ցանկանում են թեմա ներկայացնել միջոցառմանը կամ պարզապես մասնակցել դրան, կարող են իրենց հայտերը ներկայացնել Startup Huddle Yerevan-ի պաշտոնական կայքի միջոցով։

Միջոցառմանը մասնակցում են տեղական համայնքի ներկայացուցիչներ, բիզնեսի առաջնորդներ, հիմնադիրներ, էկոհամակարգերի ստեղծողներ, ներդրողներ և այլք, ովքեր ամենամսյա հավաքների միջոցով փորձում են օգնել ստարտափներին ծաղկել։

Միջոցառման ձևաչափին,օրակարգին, խոսնակներին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները