Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

Վերջին լուրերը
Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ
Երբ՝ հոկտեմբերի 22-28
Որտեղ՝ Հայաստանի կինոգործիչների միություն

Միջոցառման մասին.

- Advertisement -
Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում, որտեղ անցկացվելու են նաև մրցութային ծրագրերը:

«Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «ԹՈՒՄՈ» կենտրոնում։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնը նշում է իր հիմնադրման 15-ամյակը. այն  նվիրված է Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին:

Որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձություն՝ «ՌեԱնիմանիան» տարեկան ցուցադրում է ավելի քան 400 ֆիլմ և ներգրավում է շուրջ 10.000 հանդիսատեսի, հյուրերի և մասնակիցների ամբողջ աշխարհից:

Փառատոնի նպատակն է նպաստել հայկական անիմացիայի զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև հայ մասնագետների համար փորձի փոխանակման, միջազգային կապեր ձեռք բերելու և սեփական նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունների հարթակի ստեղծմանը։

Փառատոնն այս ուղղությամբ առաջին քայլերը կատարել է դեռևս 2010 թվականին՝ ստեղծելով «MarAni» անիմացիոն շուկայի հարթակը, որի շրջանակում հոկտեմբերի  27-ին և 28-ին  «ԹՈՒՄՈ» կենտրոնում կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ. կխոսվի վիզուալ էֆեկտներից, AI, VR կիրառությունից, անիմացիայում դերասանական հմտություններից և այլն։

Հարթակը հյուրընկալելու է Դիսնեյից «Սարդ մարդը» ֆիլմում աշխատած պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։ Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները