-0.9 C
Yerevan
Wednesday, February 1, 2023

Կկայանա M1TQ աքսելերացիոն ծրագրի Դեմո օրը

Վերջին լուրերը

Կկայանա M1TQ աքսելերացիոն ծրագրի Դեմո օրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Digitain, Garage48
Երբ՝ նոյեմբերի 7
Որտեղ՝ Digitain Armenia

Միջոցառման մասին․

2 ամիս տևողությամբ M1TQ աքսելերացիոն ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի կապակցությամբ կանցկացվի M1TQ Demo Day։

Դեմո օրվա ընթացքում իրենց գաղափարները կներկայացնեն ծրագրի մասնակից թոփ ստարտափ թիմերը, որոնք հաջողությամբ ավարտել են մայիսի 20-22-ը Երևանում կայացած M1TQ հեքըթոնը։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրանք զբաղված էին իրենց Նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP) կառուցմամբ, բիզնեսի և մարքեթինգային պլանի մշակմամբ և այլ մարտահրավերների հաղթահարմամբ։ Այժմ նրանք ավարտել են ծրագիրը և պատրաստ են ներկայացնել, թե ուր են հասել և ինչ ծրագրեր ունեն։

  • OQNI – պրոթեզներ, ստեղծված 3D տպիչով
  • MoodMap – AI գործիք, որը խոսքից բացահայտում է մարդու տրամադրությունը
  • Shortcut Master – խելացի ստեղնաշար, որը սովորեցնում է ծրագրային դյուրանցումներ(shortcuts),
  • LockedIn – լոքեր՝ քաղաքում իրեր պահելու կամ ուղարկելու համար
  • SignLang – ծրագիր, որը ժեստերի լեզուն վերածում է տեքստի
  • Handytalk – ծրագիր, որը սարքից ձայնային տեղեկատվություն է ստանում և էկրանի անկյունում ցուցադրում է անիմացված ժեստերի լեզուն
  • FBF – մեխանիզմ, որը տեքստը վերածում է Բրայլի շրիֆտի՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար

M1TQ Demo Day Batch 2-ը տեղի կունենա DigiTown-ում (ք. Երևան, Իսակովի 11) և Facebook Live-ի միջոցով:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները