Կազմակերպիչ՝ Digitain, Garage48
Երբ՝ նոյեմբերի 7
Որտեղ՝ Digitain Armenia
Միջոցառման մասին․
2 ամիս տևողությամբ M1TQ աքսելերացիոն ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի կապակցությամբ կանցկացվի M1TQ Demo Day։
Դեմո օրվա ընթացքում իրենց գաղափարները կներկայացնեն ծրագրի մասնակից թոփ ստարտափ թիմերը, որոնք հաջողությամբ ավարտել են մայիսի 20-22-ը Երևանում կայացած M1TQ հեքըթոնը։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրանք զբաղված էին իրենց Նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP) կառուցմամբ, բիզնեսի և մարքեթինգային պլանի մշակմամբ և այլ մարտահրավերների հաղթահարմամբ։ Այժմ նրանք ավարտել են ծրագիրը և պատրաստ են ներկայացնել, թե ուր են հասել և ինչ ծրագրեր ունեն։
- OQNI – պրոթեզներ, ստեղծված 3D տպիչով
- MoodMap – AI գործիք, որը խոսքից բացահայտում է մարդու տրամադրությունը
- Shortcut Master – խելացի ստեղնաշար, որը սովորեցնում է ծրագրային դյուրանցումներ(shortcuts),
- LockedIn – լոքեր՝ քաղաքում իրեր պահելու կամ ուղարկելու համար
- SignLang – ծրագիր, որը ժեստերի լեզուն վերածում է տեքստի
- Handytalk – ծրագիր, որը սարքից ձայնային տեղեկատվություն է ստանում և էկրանի անկյունում ցուցադրում է անիմացված ժեստերի լեզուն
- FBF – մեխանիզմ, որը տեքստը վերածում է Բրայլի շրիֆտի՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար
M1TQ Demo Day Batch 2-ը տեղի կունենա DigiTown-ում (ք. Երևան, Իսակովի 11) և Facebook Live-ի միջոցով:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։