INNO Armenia 2023. Կկայանա «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթը»

Վերջին լուրերը
INNO Armenia 2023. Կկայանա «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթը»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ)
Երբ՝ ապրիլ 21-27
Վայրը՝ TUMO, ՆՁԱԿ

Միջոցառման մասին․

- Advertisement -
INNO Armenia 2023. Կկայանա «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթը»

«Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթը» (INNO Armenia) ամենամյա միջոցառում է, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի նորարարական և ձեռնարկատիրական ներուժը։

Միջոցառումը կանցկացվի ՀՀ Վարչապետի Աշխատակազմի, Էկոնոմիկայի և Արտաքին գործերի Նախարարությունների, Սփյուռքի Գործերի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի և «Ազգային կենտրոն» Հիմնադրամի հովանու ներքո։

Միջոցառման բացումը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 10:00-ին՝ ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-ում (ապրիլի 17-18-ը), իսկ ապրիլի 19-21-ը կշարունակվի ՆՁԱԿ-ի գրասենյակում և ՀՀ մարզերում:

Միջոցառման գլխավոր իրադարձությունը Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում #AMADEE_24 Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման մասին Փոխըմբռնման Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն է:

INNO Armenia 2023-ի շրջանակներում կկայանա տեղեկատվության և փորձի փոխանակում տեխնոլոգիաների առևտրայնացման ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների միջև, կլինեն նաև քննարկումներ մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսված են նաև առանձին պանելային քննարկումներ՝ նվիրված Հայաստանում կայուն տնտեսության ձևավորմանը, գիտության ու կրթության ինչպես նաև կանանց ձեռնարկատիրության խնդիրներին:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։ Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները