Կկայանա «Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը

Վերջին լուրերը
Կկայանա «Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Ինժիներական ասոցիացիա
Երբ՝ հոկտեմբերի 6-8
Որտեղ՝ Երևան, Վանաձոր

Միջոցառման մասին․

- Advertisement -
Կկայանա «Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը

«Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների ամենաընդգրկուն շարքն է, որի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:

Միջոցառման շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։

Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:

Միջոցառման մասին այլ մանրամասներ կհրապարակվեն շուտով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները