Կազմակերպիչ՝ SPRING PR
Երբ՝ ապրիլ 3, ժամը՝ 09։00-18։00
Որտեղ՝ Dvin Hall
Միջոցառման մասին.
Վերադառնում է տարվա ամենաթվային միջոցառումը՝ Doing Digital Forum-ը, որի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում թվայնացման վերջին միտումներին, բացահայտելու արհեստական բանականության առավելություններն ու մարտահրավերները, քննարկելու առաջնորդության դերն ու կարևորությունը թվային տրանսֆորմացիայի գործընթացում:
Doing Digital Forum-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի հանդիպելու աշխարհահռչակ ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի հեղինակ, Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism բեսթսելլեր գրքերի հեղինակ Բրեթ Քինգին:Այդ օրը Բրեթը և ոլորտի 20-ից ավելի հանրահայտ խոսնակներ և փորձագետներ կկիսվեն ֆինանսական համակարգի և բիզնեսի տարբեր ուղղությունների թվային փոխակերպման իրենց տեսլականով և փորձով:
Կքննարկվեն «Բանկեր առանց մասնաճյուղերի, թե՞ խելացի մասնաճյուղեր» Բրեթի թեզը, կրիպտոարժույթների վերաբերյալ կարգավորողների և ոլորտի ներկայացուցիչների մոտեցումները, ինչպես նաև բազմաթիվ այլ թեմաներ, ինչպես նաև կբացահայտվեն այն հնարավորությունները, որոնք պատրաստել է թվային դարաշրջանը:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։