Երևանում կանցկացվի ConFEAS 2023 միջազգային համաժողովը

Վերջին լուրերը
Երևանում կանցկացվի ConFEAS 2023 միջազգային համաժողովը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Federation of Euro-Asian Stock Exchanges — FEAS
Մեկնարկ՝
 հունիսի 15-16
Որտեղ՝ Մատենադարան

Միջոցառման մասին․

- Advertisement -
Երևանում կանցկացվի ConFEAS 2023 միջազգային համաժողովը

Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության միջազգային ConFEAS համաժողովը վերադառնում է նոր ձևաչափով:

Միջոցառումն իր տեսակով կոնֆերանս-քննարկում է, որի ընթացքում միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, պանելային քննարկման եղանակով կխոսեն կապիտալի շուկայի արդի հիմնահարցերի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին:

Հիմնական համաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին Երևանում, իսկ արտագնա հարց-պատասխան քննարկումը հունիսի 16-ին՝ Սևանում: Համաժողովին մասնակցում են ավելի քան 35 բանախոս շուրջ 20 երկրից, որոնք կքննարկեն կապիտալի շուկայի չորս հիմնական ոլորտները։ Նախատեսվում է նաև յուրահատուկ մշակութային նեթվորքինգ օր։

Միջոցառումը Հայաստանում անց է կացվելու առաջին անգամ՝ նպատակ ունենալով ոլորտի առաջատար մասնագետներին հրավիրել Երևան՝ փորձի փոխանակման և նոր ծանոթություններ հաստատելու համար: Նախորդ տարիներին կոնֆերանսը կազմակերպվել է Աբու Դաբիում, Բուխարեստում և Կահիրեում:

Միջոցառման գլխավոր ներդրումային գործընկերն է Apricot Capital-ը, հովանավորներն են Team Telecom Armenia-ն և Amundi-Acba Asset Management-ը:

Համաժողովի մասնակցությունը միայն հրավերով է, և նախատեսված է ֆինանսական ոլորտի համայնքի անհատների և կազմակերպությունների համար: Մասնակցության համար կարող եք կապվել FEAS քարտուղարության հետ՝ secretariat@feas.org էլ.հասցեով։

Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միությունը ստեղծվել է 1995թ.՝ տարածաշրջանի առաջատար ֆոնդային բորսաների նախաձեռնությամբ: Ներկայումս միության անդամները 43-ն են շուրջ 31 երկրներից: Միության մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է պաշտոնական կայքում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները