Կազմակերպիչ՝ Armenia Startup Academy
Երբ՝ հունվարի 26
Որտեղ՝ PMI Science Armenia
Միջոցառման մասին․
Միջոցառման ընթացքում կներկայանան 8 հայկական ստարտափներ տարբեր ոլորտներից, ներառյալ՝ Edtech-ը, Healthtech-ը, AI-ն, որոնք անցել են 14-շաբաթյա Traction ծրագիրը և բարձրակարգ փորձագետների կողմից մենթորություն ստացել իրենց վաճառքի, աճի և ֆոնդհայթաթման ռազմավարությունների մշակման համար:
Դեմո օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հիմնադիրների հետ, լսել նրանց ելույթները և հարցեր տալ: Ինչպես նաև թարմացումներ կտրամադրվեն Hero House նախաձեռնությունների, Armenia Startup Academy-ի շրջանավարտների ձեռքբերումների և ընկերության առաջիկա նախագծերի վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Ծրագիրն իրականացվում է Catalyst հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության EU4Business «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է GIZ-ի կողմից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։