Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝ հոկտեմբերի 13, 16:00-19:00
Որտեղ՝ Microsoft Innovation Center
Դասընթացի մասին.
CyHub Armenia — EIF Cybersecurity Initiative ծրագրի շրջանակներում, Enterprise Incubator Foundation (EIF), Ինովացիոն Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոն (ISTC) Հիմնադրամի և IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է 1-օրյա անվճար վերապատրաստում կիբեռանվտանգության և հարակից ոլորտներում դասավանդողների, բակալավրի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար։
Վերապատրաստման նպատակն է մասնագետներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը և լուծումների ներդրումը դասապրոցեսի մեջ։
Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով մինչև հոկտեմբերի 10-ը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: