Հայաստանում կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

Վերջին լուրերը
Հայաստանում կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ՝ 5 տարվա համար:

- Advertisement -
Հայաստանում կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը և լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները