Երևանի կենտրոնում բեռնաթափման համալիր ծրագրով ցերեկային ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը։
«Բոլոր բեռնատարները ենթարկվում են այս սահմանափակմանը. 2,5 տոննա թիվը ներառում է մեքենայի սեփական քաշը գումարած բեռը»,- քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Կարգելվի երթևկությունը Խանջյան-Սարյան և Լուսավորիչ-Կորյուն հատվածներում (40 փողոց և պողոտա)։ Բեռնատարները կկարողանան երթևեկել նշված հատվածում միայն 21։00–ից մինչև 07։00–ն ընկած ժամանակահատվածում։
Փողոցներն ու պողոտաները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշաններով մինչև շաբաթվա վերջ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: