ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, այս մասին տեղեկանում են ԿԲ տարածած հայտարարությունից, որտեղ մասնավորապես ասվում է.
«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ:
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։
Ըստ «Հետքի»-ի՝ հաշվի առնելով վերջին երկու օրերին դրամի կտրուկ արժեզրկումը ՝ ենթադրվում է, որ ԿԲ-ն պատրաստվում է դոլարային ինտերվենցիա իրականացնել` դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով։ Սա ենթադրում է դոլար ներարկել շուկա, որը կարող է հանգեցնել դրա փոխարժեքի իջեցմանը կամ դրամի արժեզրկման տեմպերի նվազմանը։
Այս պահին դոլարի վաճառքը հայաստանյան բանկերում արդեն հասել է 460 դրամի։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ կարևոր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: