C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ն կազմակերպում է «Կենսաթոշակը ձեր ձեռքում» իրազեկման ակցիան, որի նպատակն է նպաստել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկվածության և ֆինանսական գրագիտության բարձրացմանը։
Սեպտեմբերի 20-ին C-QUADRAT-ի մասնագետները տեղեկատվական միջոցառում կանցկացնեն The Factory Innovation Hub-ում:
Միջոցառման ընթացքում նրանք կներկայացնեն Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգը և կտրամադրեն խորը պատկերացումներ այն մասին, թե մասնակիցներն ինչպես կարող են արդյունավետ կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները:
Միջոցառմանը մասնակցել կարող եք՝ նախապես գրանցվելով այս հղումով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։