ՀՀ ԿԲ-ն հրապարակել է մոտեցումները կրիպտոակտիվների վերաբերյալ

Վերջին լուրերը
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է մոտեցումները կրիպտոակտիվների վերաբերյալ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է վիրտուալ ակտիվների (կրիպտոակտիվների) թողարկման, շրջանառության  կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները:

Հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, ասված է.

- Advertisement -
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է մոտեցումները կրիպտոակտիվների վերաբերյալ

«Վիրտուալ ակտիվների ի հայտ գալուն զուգընթաց առաջացող ռիսկերին համարժեք արձագանքելու նպատակով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումները թե՛ Հայաստանում, եւ թե՛ աշխարհում:

2018 թվականին Կենտրոնական բանկը հանդես է եկել վիրտուալ ակտիվների վերաբերյալ հայտարարությամբ, որով հասարակությանը տեղեկացրել է վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների բարձր ռիսկայնության և վտանգավորության մասին:

Վերջին տարիներին վիրտուալ ակտիվների շրջանառության ծավալների աճի պարագայում ակնհայտ են դարձել դրանց հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝

•    վիրտուալ ակտիվներում անհատների ներդրումների աճը տեղի է ունենում վերջիններիս շահերի ոչ բավարար պաշտպանվածությամբ, միջոցների ոչ բարեխիղճ պահպանության գործընթացներով եւ տեղեկատվության, իրացվելիության և գնագոյացման անբավարար թափանցիկությամբ,

•    վիրտուալ ակտիվների ոլորտը բնորոշվում է տարբեր կրիպտոհամակարգերի փոխկապվածության մեծ աստիճանով, մեկ կազմակերպությունում կամ խմբում կուտակված գործառույթների ուղղահայաց ինտեգրված խոցելի կառուցվածքներով, կառավարման ոչ պատշաճ համակարգերով, պարտավորությունների էական բարձր մակարդակով՝ պարունակելով ի թիվ այլոց շահերի բախումների եւ ֆինանսական կայունության ռիսկեր,

•    վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների անանունությունը և անդրսահմանային գործարքների ծավալները բարձրացնում են դրանց հետ կապված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը,

•    վիրտուալ ակտիվներով մատուցվող մի շարք ծառայություններ իրենց բովանդակությամբ նման են ավանդական ֆինանսական ծառայություններին, հետեւաբար պետք է կարգավորվեն նույն օրենսդրությամբ, սակայն փաստացի գործող օրենսդրությունից դուրս են գործում, ինչն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցողների համար ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ:  

Ստանդարտներ սահմանող միջազգային կազմակերպությունները (IOSCO, FSB, IMF, BIS, FATF) հստակ դիրքորոշում են հայտնել՝ կարևորելով բոլոր երկրների կողմից վիրտուալ ակտիվների միասնական եւ համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ պայմանավորված վիրտուալ ակտիվների շուկայի չտեղայնացված (վիրտուալ) բնույթով և անդրսահմանային շրջանառությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված համաշխարհային զարգացումները, Կենտրոնական բանկը նախաձեռնել է վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման ու վերահսկողության արդյունավետ մոդելի մշակման և ներդրման միջոցառումներ:

Արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը հիմք է ընդունելու «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ այն վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողները, որոնք առաջարկում են ավանդական ֆինանսական գործունեությանը նմանատիպ ծառայություններ, պետք է կարգավորվեն նույն ձեւով:

Կարգավորումը հնարավորություն է տալու համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում  առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ հստակ իրավական դաշտ ստեղծելով վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար»:

Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները