Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

Վերջին լուրերը
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և ՎԶԵԲի-ի Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ` նոյեմբերի 24-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։

Օրակարգում քննարկվել է 2 նախագիծ. ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրումն ու անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախագծերը:

- Advertisement -
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետությունում 31.12.2022թ. դրությամբ գրանցված 82236 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից շատերի դեպքում ֆինանսական միջոցների ներգրավումն իրականացվում է պարտքային գործիքներով` հաճախ մասնակիցների կողմից տրված փոխառությունների միջոցով:

«Նման ֆինանսական ներդրումներ կատարելիս մասնակիցները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում այդ ներդրումը վերածել բաժնեմասի, այլ ոչ ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով»- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը:

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի իրավախորհրդատու Հայկ Մալխասյանն էլ հավելեց, որ այժմյան օրենքները նման հնարավորություն չեն ընձեռում, ինչի պատճառով էլ մշակված նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Խոսելով անհուսալի դեբիտորական պարտքի կարգավորումների մասին` «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն` Հայկազ Ֆանյանը ներկայացրեց ոլորտի առկա իրավիճակը.

«Ներկայումս, եթե շահութահարկ վճարող տնտեսավարողը դուրս է գրում հարկային հաշիվ, և սահմանված ժամկետում գործընկերն այն չի վճարում, որոշակի ժամանակ անց տնտեսավարողը կարող է`

•            Մինչև 100 հազար ՀՀ դրամ գումարի դեպքում այդ չափով նվազեցնել  շահութահարկի բազան և չվճարել շահութահարկ․

•            100 հազար ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարի դեպքում մեկ տարվա ընթացքում այդ գումարի որոշակի չափով (մինչև 75%) նվազեցումներ անել շահութահարկի բազայից (վճարման ենթակա շահութահարկից):

Մեկ տարին լրանալուց հետո 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով պարտքը համարվում է անհուսալի, եթե առկա է տնտեսավարողի կողմից դատարան դիմելու և դատարանի կողմից գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Նման ակտ չլինելու դեպքում գումարը պետք է հարկվի»

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը խոսեց նոր կարգավորումների մասին.

«Առաջարկվում է վերանայել այս կարգավորումը` սահմանելով, որ դատարան դիմելու անհրաժեշտությունը բացակայում է ոչ թե 100 հազար ՀՀ դրամը չգերազանցող, այլ 300 հազար ՀՀ դրամը չգերազանցող պարտավորությունների դեպքում` ելնելով գնաճի և դատական ծախսերի հետևանքների չեզոքացման անհրաժեշտությունից, ինչպես նաև այդ գումարը գերազանցող պարտավորությունների դեպքում, որպես կանոն, բավարար լինի դատարան դիմելը և դատարանի կողմից գործը վարույթ ընդունելը»

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից մշակված և ՓՄՁ ենթախորհրդի նիստի ժամանակ ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կդրվեն շրջանառության մեջ` նախագծերի հաջորդիվ քննարկումները փոխվարչապետի գլխավորությամբ իրականացնելու համար:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները