Ապրիլի 12-14-ին Հայաստանում արդեն երկրորդ անգամ «Leasing EXPO 2024. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց 100-ից ավել բրենդերի և խոշոր կազմակեպությունների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ։
Էքսպոի կազմակերպիչներն են Big Projects ընկերությունն ու Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիան։
Ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով։ Այն գործիք է որն օնգում է թարմացնել մեր տնտեսության սարքավորումների ընդհանեւր ֆոնդը և միտված է նոր շուկա ձևավորել։
Միջոցառման առաջին օրվա մանրամասներին ծանոթացեք ստորև՝ How2B-ի պատրաստած ռեպորտաժում.
Մերիդիան էքսպոյում անցկացվող ցուցահանդեսի 2-րդ օրը ոչ միայն թույլ տվեց մասնակիցներին ներկայացնելու իրենց արտադրանքը և ծառայությունները նոր այցելուներին, այլև շարունակելու և առավել բովանդակային քննարկումների դաշտ տանելու առաջին օրվա ընթացքում ձեռք բերված բիզնես կապերը։
Ցուցահանդեսը յուրահատուկ էր հենց նրանով, որ այստեղ կարելի է հանդիպել լիզինգային գործունեության շղթայի բոլոր կողմերին ու հենց տեղում ձեռք բերել պայմանավորվածություններ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։