Կայացավ JavaScript Summit 2023-ը

Վերջին լուրերը
Կայացավ JavaScript Summit 2023-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «JavaScript Summit 2023»-ը: Ոլորտի ամենահետաքրքիր ներկայացուցիչներն ու մասնագետները, սկսնակներն ու ուսանողները հավաքվել էին մի վայրում՝ միմյանց հետ փորձով կիսվելու և ոգեշնչելու համար:

Բացման խոսքում կազմակերպիչները նշեցին, որ անցած ողջ տարվա ընթացքում JavaScript-ի թեմայով միջոցառումներ չէին եղել: Հենց դա էր պատճառը դարձել, որ մեծ թվով մասնակիցներ ներկա էին JS Summit-ի բոլոր զուգահեռ ընթացող ելույթներին:

Ավելի քան 1500 մասնակից, 13 սփիքեր և թիվը չունեցող գիտելիք. ահա այսպիսին էր JavaScript Summit 2023-ի վիճակագրությունը:

Ելույթների ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ոլորտի մասնագետներ խոսեցին խաղերի ստեղծումից մինչև անվտանգության խնդիրներ, դիզայնից մինչև մասնագիտական հարցազրույցներ:

Ավելին JS Summit-ի հետագա միջոցառումների մասին կարդացե՛ք նրանց կայքում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
Կայացավ JavaScript Summit 2023-ը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները