Կայացավ Buissup Conference 2023-ը

Վերջին լուրերը
Կայացավ Buissup Conference 2023-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոյեմբերի 14-ին Հայ Գործարարների Ասոցիացիան կազմակերպել էր արդեն երրորդ Buissup Conference-ը, այս անգամ՝ «Բացահայտելով բիզնես թրենդները» խորագրի ներքո։

Միջոցառման ելույթներն և պանելային քննարկումներին մասնակցում էին Հայաստանի ամենահայտնի ընկերությունների հիմնադիրների և թոփ-մենեջերները: Ելույթների ընթացքում հնչեցին հետաքրքիր ու կարևոր դրույթներ բիզնեսի արդի թրենդների մասին: Ինչպե՞ս է փոխվում առցանց գնումներ կատարելու վարքագիծը, թիմի կառավարման ո՞ր ընթացակարգն է լավագույնը՝ տանից, թե գրասենյակից, ինչպե՞ս են զարգանում ռեստորանային և կառուցապատման ոլորտները, այս և այլ թեմաներ միջոցառման առանցքում էին։ 

Կոնֆերանսի խոսնակների շարքում էին ARM Construct-ի ղեկավար Մելքոն Գալոյանը, Globbing-ի համահիմնադիր Վահե Ղազարյանը, TI’ME-ի կոմերցիոն տնօրեն Նորայր Հովհաննիսյանը, Cenomi Retail Group-ի բրենդի տնօրեն Նարինե Սիմոնյանը, Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը, Elegant Armenia Group-ի համահիմնադիր, ռիթեյլ մենեջեր Նարբե Պողոսյանը, Galaxy ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, T Asset Management ընկերության, Տաշիր ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Աբովյանը, CFA, Renderforest-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը, Volo-ի գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը և այլք։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
Կայացավ Buissup Conference 2023-ը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները