Դեկտեմբերի 2-ին Կոմիտասի թանգարան-ինստիուտի դահլիճում տեղի ունեցավ BANA Angels-ի ամենամյա Angel Conference միջոցառումը։
Հայաստանում հրեշտակային ներդրումները խթանող թվով 6-րդ համաժողովը անցկացվեց Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN)-ի հետ գործընկերությամբ։ Համաժողովի հատուկ հյուրերն էին Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը և Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։
Խոսելով հրեշտակ ներդրումների և ձեռներեցության ոլորտում իր անցած ճանապարհի մասին՝ Յ․Յորմալայնենը իր պորտֆոլիոյի Loupedeck և Whiteboard.fi ընկերությունների օրինակով բացատրեց ելքի գրագետ ռազմավարություն (exit strategy) ունենալու առավելությունները։
Աննա-Կաարինա Լիպսանենն էլ իր ելույթում պատմեց Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի ստեղծման, զարգացման առանցքային փուլերը, ինչպես նաև սեփական ներդրումային պորտֆոլիոյի հաջողության մասին։
How2B-ի ռեպորտաժը միջոցառման վայրից կարող եք դիտել ստորև՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: