Հայաստանում կապի ոլորտի հասույթը 8 ամսում աճել է 5,1%-ով

Վերջին լուրերը

Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների կազմման և հեռարձակման և հեռահաղորդակցության ոլորտի հասույթը 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 105 290,8 մլն դրամ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,1 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ այս տարվա օգոստոսին այս ոլորտում հասույթը կազմել է 13 692,8 մլն դրամ՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 5,1 տոկոսով, իսկ հուլիսի համեմատ՝ 2,7 տոկոսով:

- Advertisement -

Հեռահաղորդակցության ոլորտում 8 ամսվա հասույթը կազմել է 96726,7 մլն դրամ (5% աճ), հեռուստատեսային հաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 6934,5 մլն դրամ (7,3% աճ), իսկ ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 1629,6 մլն դրամ (0,6% անկում)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները