Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ստեղծման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից եկամուտները ՀՀ-ում 2022թ. հունվար-հունիսին կազել են 73 964.5 մլն դրամ՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 4.5%-ով, հայտնում է ՀՀ ԱՎԾ-ն։
Միևնույն ժամանակ, այս տարվա հունիսին ոլորտի հասույթը կազմել է 12 779.4 մլն դրամ՝ մայիսի համեմատ աճելով 0,8%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը չի փոփոխվել։
Հեռահաղորդակցության ոլորտի հասույթն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 67 825,7 մլն դրամ՝ 6% աճելով 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հեռուստատեսային հաղորդումների ստեղծման և հեռարձակման մասով՝ 4 895,6 մլն դրամ (անկումը՝ 12,3%), իսկ ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման մասով՝ 1 243,2 մլն դրամ (ցուցանիշը չի փոփոխվել):
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։