Կանադական դատարանը «👍» էմոջին հավասարեցրել է պայմանագիր կնքելուն

Վերջին լուրերը
Կանադական դատարանը «👍» էմոջին հավասարեցրել է պայմանագիր կնքելուն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կանադական դատարանը որոշել է, որ տեքստային հաղորդագրության մեջ բութ մատը վեր հանող էմոջին (👍) նշանակում է պայմանագրի համաձայնություն և վաճառողին պարտավորեցրել է վճարել 82,000 կանադական դոլար պայմանագրի խախտման համար:

Ըստ The Guardian-ի՝ South West Terminal-ից հացահատիկի գնորդը 2021-ի մարտին հաղորդագրություն է ուղարկել հաճախորդներին՝ ասելով, որ ընկերությունը պատրաստ է գնել 86 տոննա կտավատի սերմեր, այնուհետև հեռախոսով քննարկել է հարցը վաճառողի հետ:

- Advertisement -
Կանադական դատարանը «👍» էմոջին հավասարեցրել է պայմանագիր կնքելուն

Դրանից հետո գնորդը մեսենջերում ուղարկել է կտավատի սերմերի մատակարարման պայմանագրի պատկերը և խնդրել ֆերմերին իր հաղորդագրության մեջ «հաստատել կտավատի սերմերի պայմանագիրը»։

Վերջինս հաճախորդին պատասխանել է բութ մատով (👍) սիմվոլով, ու հենց այստեղ էլ ծագել է վեճը։ Ֆերմերը դատարանում նշել է, որ ինքը պարզապես ցանկացել է ցույց տալ, որ ստացել է հաղորդագրությունը և էմոջին չի համարում պայմանագրի հաստատում, մինչդեռ գնորդը կարծում է, որ ֆերմերը համաձայնել է պայմանագրի պայմաններին։

Արդյունքում, Կանադայի Սասկաչևանի թագավորական դատարանը հունիսի 8-ին որոշում է կայացրել, որ «բութ մատը վեր» էմոջին, թեև «փաստաթուղթ ստորագրելու ոչ ավանդական եղանակ է, այնուամենայնիվ, այդ հանգամանքներում պայմանագրի պայմանների հետ համաձայնություն արտահայտելու օրինական միջոց է»:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները