Սկսնակ լրագրողի աշխատանք How2B-ում

Վերջին լուրերը
Սկսնակ լրագրողի աշխատանք How2B-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

How2B-ն փնտրում է սկսնակ լրագրողի, ով կարող է համալրել տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի լուսաբանումով զբաղվող մեր մեդիա թիմը:   

Գործառույթներ

- Advertisement -
Սկսնակ լրագրողի աշխատանք How2B-ում

— պատրաստել և հրապարակել նորություններ տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնես ոլորտի հայկական և միջազգային անցուդարձի վերաբերյալ
— պատրաստել բովանդակություն տեխնոլոգիական և բիզնես ոլորտի վերաբերյալ ուսուցողական և ժամանցային տեսանյութեր պատրաստելու համար
— պատրաստել տեքստային բովանդակություն տեխնոլոգիական և բիզնես ոլորտի տարբեր ընկերությունների և դերակատարների վերաբերյալ

Պահանջներ

— Բարձրագույն կրթություն լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում /կարող են դիմել նաև ուսանողները/,
— ըստ տրված առաջադրանքի թեմաները ուսումնասիրելու և տեքստային բովանդակություն ստեղծելու ունակություն
— բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
— սովորելու և աճելու ցանկություն,
— թիմային աշխատանքի և վերջնաժամկետները պահպանելու ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն,
— ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:

Դիտարկվում է աշխատանքի ինչպես ամբողջական, այնպես էլ կես դրույքով տարբերակներ:

Եթե հետաքրքրված եք, կարող եք գրել կամ ուղարկել ինքնակենսագրականներն hr@team2b.am հասցեին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները