Թվային հրատարակչական հարթակ Joomag-ը դարձել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործընկեր և ապահովելու է թվային ուղեցույցների կիրառությունը:
Առաջնության հյուրերը և երկրպագուները կարող են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել Joomag-ի հեշտ կիրառելի ու ընթեռնելի թվային ուղեցույցներում:
Թվային ուղեցույցները տեղեկատվություն են տրամադրում հասարակական տրանսպորտի, հյուրանոցների ամրագրման, ֆուտբոլային հանդիպումների անցկացման ժամանակացույցի վերաբերյալ:
Բայց սա Joomag-ի ֆուտբոլային առաջին համագործակցությունը չէ: Հայկական ստարտափը համագործակցում է այնպիսի ֆուտբոլային ակումբների հետ, ինչպիսիք են «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Միլանի «Ինտերն» ու «Պորտուն»: Joomag-ի օգնությամբ ստեղծվում են ամսագրեր, խաղային օրերի ծրագրեր և ապահովում է երկրպագուների հետ հաղորդակցությունը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։