Ջեֆ Բեզոսը լքել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Վերջին լուրերը
Ջեֆ Բեզոսը լքել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։

Ջեֆ Բեզոսը հուլիսի 5-ին՝ կազմակերպության հիմնադրումից ուղիղ 27 տարի անց, պաշտոնապես հայտարարել է, որ լքում է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Նա դարձել է կառավարման խորհրդի նախագահ և իրեն է պատկանելու Amazon-ի բաժնետոմսերի 10%-ը։

- Advertisement -
Ջեֆ Բեզոսը լքել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Այսուհետ Amazon-ը ղեկավարելու է Էնդի Ջեսին։ Նա Amazon Web Services-ի հիմնադիրն է և նախկինում գլխավորել է այդ ստորաբաժանումը։ Ջեսին 53 տարեկան է և 4 տարով փոքր է Բեզոսից։

Ջեֆ Բեզոսի ունեցվածքը կազմում է $177 մլրդ, և նա գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։
Amazon-ը հիմնադրվել է 27 տարի առաջ՝ 1994 թվականի հուլիսի 5-ին, իսկ հարթակը սկսել է գործել 1995 թվականին։

Միացե՛ք մեր Տելեգրամյան ալիքին բոլոր նորություններն ու իրադարձությունները բաց չթողնելու համար։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները