Կազմակերպիչ`JavaScript Armenia
Երբ՝ ապրիլ 13
Որտեղ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան
Միջոցառման մասին.
JavaScript Summit Armenia-ն մեկօրյա միջոցառում է JavaScript ծրագրավորման լեզվով հետաքրքրվածների համար։
Միջոցառումը մեկ հարկի տակ կհավաքի համայնքի բոլոր էնտուզիաստներին և մասնագետներին՝ արժեքավոր և օգտակար քննարկումներ ունենալու համար:
Այս տարի JavaScript Summit 2024-ը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ որտեղ ոլորտի փորձառու և էնտուզիաստիկ մասնագետները կկիսվեն իրենց գիտելիքներով և կոգեշնչեն իրենց փորձով։
Միջոցառումը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են «JavaScript» ծրագրավորման լեզվով: Մասնակցությունն անվճար է։ Գրանցվել կարող եք այստեղ։
Հիշեցնենք նաև, որ JavaScript Summit Armenia-ն ընդունում է հայտեր բանախոսների համար։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։