Փետրվարի 18-ին կկայանա JavaScript Summit Armenia-ն, որը մեկօրյա միջոցառում է JavaScript ծրագրավորման լեզվով հետաքրքրվածների համար:
Այն մի հարկի տակ կհավաքի համայնքի բոլոր էնտուզիաստներին և մասնագետներին՝ արժեքավոր և օգտակար քննարկումներ ունենալու համար:
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Այս պահին գրանցվել հնարավոր է միայն որպես բանախոս՝ այս հղումով։
Միջոցառման մասին այլ մանրամասներ կգտնեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։