«JavaScript/ReactJS» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«JavaScript/ReactJS» անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation
Վերջնաժամկետ՝ փետրվարի 8
Մեկնարկ՝ փետրվարի 18
Տևողություն՝ 2 ամիս

Միջոցառման մասին․

- Advertisement -
«JavaScript/ReactJS» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) մեկնարկում է «JavaScript/ReactJS» անվճար դասընթաց։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան ReactJS-ի հիմունքներին և կկարողանան մշակել կայքեր ու հավելվածներ

Դասընթացին կարող են մասնակցել երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն խորացված գիտելիքներ JavaScript-ից, լավ տրամաբանություն և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն։

Փետրվարի 9-ին, ժամը 18:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում և թեստավորում։

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 8-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը։ Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները