Ճապոնիայի Կումամոտոյի դպրոցական համայնքում դպրոցականները շուտով հնարավորություն կունենան դասերին հաճախել հեռակա կարգով՝ ռոբոտի միջոցով։ Նպատակն է լուծել հաճախելիության խնդիրը, որը տեղական իշխանությունների կարծիքով վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն վատթարացել է:
«Բացի այն, որ ռոբոտները թույլ են տալիս հետևել դասին, նրանց շնորհիվ աշակերտները կկարողանան ազատ տեղաշարժվել տարածքում և, ըստ ցանկության, շփվել ուրիշների հետ։ Հուսով եմ, որ սա կօգնի նաև նվազեցնել հոգեբանական խոչընդոտները դասերից խուսափող ուսանողների համար»,- մեկնաբանել է պաշտոնյաներից մեկը:
Ըստ տեղեկությունների՝ ռոբոտները տեղադրված են անիվներով հիմքի վրա, որին ամրացված է երկար ձող, որի վրա դրված է պլանշետ։ Սովորողները վերահսկում են ռոբոտի շարժումները տնից, շփվում միամյանց և ուսուցիչների հետ տեսազրույցի միջոցով ամբողջ դպրոցական օրվա ընթացքում:
Նախատեսվում է, որ առաջին ռոբոտները դպրոցներում կհայտնվեն արդեն նոյեմբերին՝ առայժմ միայն կրտսեր դպրոցականների համար, սակայն հետագայում նախատեսվում է այն օգտագործել բոլոր այն աշակերտների համար, ովքեր տագնապայնություն են զգում դպրոց հաճախելիս։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: