Հայաստանի տնտեսությունը 2025թ․ հունվարին

Վերջին լուրերը
Հայաստանի տնտեսությունը 2025թ․ հունվարին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է խառը դինամիկա 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը գրանցել է 7.1% աճ, սակայն ճյուղային զարգացումները եղել են անհամաչափ:

Ծառայությունների ծավալն աճել է 12.6%-ով, շինարարության ծավալը բարձրացել է 11.6%-ով, իսկ առևտրի շրջանառությունն ավելացել է 9.9%-ով:

Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի ցուցանիշները զգալիորեն վատթարացել են՝ արտահանման 49.2% և ներմուծման 33.5% կրճատմամբ: Արդյունաբերության թողարկման ծավալը նույնպես նվազել է 10.4%-ով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները