Robotor ստարտափի 1L ռոբոտը մարմարից քանդակներ է ստանում՝ ծախսելով ընդամենը մի քանի օր այն աշխատանքի համար, ինչի համար մարդը կծախսեր տարիներ։
Ըստ Robotor-ի հիմնադիր Ջակոմո Մասսարիի՝ «տեխնոլոգիան չի գողանում աշխատանքը մարդկանցից, այլ միայն բարելավում է այն», ինչը թույլ է տալիս իրականացնել ամենահամարձակ գաղափարները և միևնույն ժամանակ տնտեսել թանկարժեք նյութը:
«Կարծում եմ՝ կարող ենք գնահատել նրա աշխատանքը 99%, բայց, այնուամենայնիվ, վճռորոշ նշանակությունը մնում է մարդկային հպմանը։ Այդ մեկ տոկոսը շատ կարևոր է»,- հայտարարել է նա։
1L անունով հսկան 4մ բարձրություն ունի և կարող է օր ու գիշեր զգուշորեն «փորփրել» մարմարը։
Ընկերությունն իր նորարարությունը համարում է հեղափոխական։
«Այժմ թափոնները հնարավոր է վերածել ցանկացած, նույնիսկ ամենադժվար ձևի, նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում, որոնք նախկինում համարվում էինք անիրագործելի։ Մենք թևակոխում ենք քանդակագործության նոր դարաշրջան, որն այլևս պատրաստված է ոչ թե կոտրված քարերից, սայրերից և փոշուց, այլ սկանավորումից, կետային ամպերից և դիզայնից»:
Այսօր Մասսարիի հետ արդեն համագործակցում են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ջեֆ Կունսը և Մաուրիցիո Կատելանը։ Նախ, նրանք իրենց գաղափարները վերածում են 3D պատկերների, իսկ հետո մարմնավորում են դրանք՝ գերմարդկային ճշգրտությամբ: Ինչ-որ առումով սա կարելի է համեմատել քանդակագործության Photoshop-ի հետ:
Եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, հնարավոր է պարզապես հետ քայլ անել՝ ինչպես օրինակ՝ Photoshop-ում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։