ՏՏ ոլորտի 76 ընկերություններ 1-ին կիսամյակում 54 միլիարդ դրամ հարկ են վճարել

Վերջին լուրերը
ՏՏ ոլորտի 76 ընկերություններ 1-ին կիսամյակում 54 միլիարդ դրամ հարկ են վճարել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Modex-ի հաղորդմամբ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառվել են 76 ՏՏ ընկերություններ, որոնք միասին պետական բյուջե են վճարել շուրջ 54 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը կազմում է պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների մոտ 4 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում նշված ընկերությունները վճարել են 9.7 միլիարդ դրամի շահութահարկ, որի գրեթե կեսը՝ 47.3 տոկոսը կամ 4.57 միլիարդ դրամը, ապահովել է «Դիջիթեյն» ընկերությունը։ Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ «Դիջիթեյն»-ի կողմից վճարված շահութահարկի ծավալը զգալիորեն գերազանցում է ոլորտի մյուս խոշոր խաղացողների ցուցանիշները։

Թեև ոլորտը շարունակում է ապահովել կայուն եկամուտներ բյուջեի համար, ՏՏ 20 խոշոր ընկերություններից 10-ի դեպքում արձանագրվել է եկամտային հարկի նվազում՝ հատկապես նկատելի է «KEH Armenia» ընկերության դեպքում։

Հատկանշական է նաև «Ride Tech» ընկերության (հայտնի որպես Yandex Taxi) բիզնես մոդելը։ Ըստ ուսումնասիրության՝ կազմակերպությունն ընդգրկված է ոչ թե ուղևորափոխադրումների իրականացման, այլ տեխնոլոգիական պլատֆորմի մշակման, զարգացման և շահագործման գործընթացներում՝ փաստացի հանդիսանալով ՏՏ մատակարար։

ՏՏ ոլորտի 76 ընկերություններ 1-ին կիսամյակում 54 միլիարդ դրամ հարկ են վճարել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները