1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների կողմից 2024 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարվել ընդհանուր առմամբ 47,97 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր (թիվը չի ներառում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով` միասնական հաշիվ վերադարձված գումարները), որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 1%-ով։ Ոլորտի կողմից վճարված եկամտային հարկերը, ոլորտի ընդհանուր վճարած հարկերի և տուրքերի 60%-ն է կազմել։
Ոլորտից ամենաշատը հարկեր վճարել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ 3,8 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 29%-ով։ Ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցանկում 38-րդն է, նախորդ տարվա 51-ի փոխարեն։
Հաջորդում է «ԿԵՀ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ 2,7 մլրդ ՀՀ դրամ վճարած հարկերով և տուրքերով։ Ընկերության կողմից վճարված հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 21%-ով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում նա 57-րդն է, նախկին 72-ի փոխարեն։
Ոլորտի 3-րդ ամենաշատ հարկեր վճարողը «ՎԻԷՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն է։ 2023-ի առաջին կիսամյակի ոլորտի առաջատար շուրջ 2,5 անգամ ավելի քիչ հարկեր է վճարել 2024-ի առաջին եռամսյակում՝ 2 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը զիջել է իր դիրքերը ցանկում՝ նախկին 27-րդի փոխարեն այս տարի լինելով 82-րդը։
Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում ներառվել են ՏՏ ոլորտի 80 ընկերություններ, իսկ նախորդ տարի նրանց թիվն 74-ն էր։
ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով` միասնական հաշիվ վերադարձված գումարները կազմել են 1,8 մլրդ ՀՀ դրամ։ Ընդհանուր վճարված հարկերի և միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերությունը կազմում է 46,2 մլրդ ՀՀ դրամ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: