Հայաստանյան ՏՏ ոլորտը 2025-ի առաջին եռամսյակում արձանագրել է 24.5% աճ

Վերջին լուրերը
Հայաստանյան ՏՏ ոլորտը 2025-ի առաջին եռամսյակում արձանագրել է 24.5% աճ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի 2025թ. հունվար-մարտի տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտի ծառայությունների ծավալը կազմել է 142.2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 24.5% աճ: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է ծառայությունների ընդհանուր ոլորտի միջին աճը՝ 11.5%: Միայն ՏՏ ոլորտը ապահովում է ծառայությունների շուկայի 16.4%-ը:

Ոլորտի դինամիկ զարգացման մասին է վկայում նաև այն, որ 2025թ. առաջին եռամսյակում տեղեկատվության և կապի ոլորտն արձանագրել է 18%-անոց իրական աճ, որը ծառայությունների ոլորտների շարքում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ զիջելով միայն ֆինանսական ոլորտին (20.1%):

Համեմատության համար նշենք, որ ՏՏ ոլորտի 142.2 միլիարդ դրամ ծավալը գերազանցում է նույն ժամանակահատվածում այնպիսի կարևոր ոլորտների ցուցանիշներ, ինչպիսիք են կացության և հանրային սննդի կազմակերպումը (74 միլիարդ դրամ), առողջապահությունը (40.7 միլիարդ դրամ), տրանսպորտը (76.3 միլիարդ դրամ) և կրթությունը (23.3 միլիարդ դրամ):

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները