Առաջարկվում է հարկային օրենսգրքում ընդլայնել գործունեության վերսկսում չհամարվող դեպքերի շրջանակը

Վերջին լուրերը
Առաջարկվում է հարկային օրենսգրքում ընդլայնել գործունեության վերսկսում չհամարվող դեպքերի շրջանակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիզնեսը դադարեցրել է գործունեությունն ու որոշ ժամանակ անց որոշում է նաև փակել բանկային հաշիվները։ Ըստ գործող կարգավորումների՝ դա համարվում է գործունեության վերսկսում, ու դրա արդյունքում բիզնեսը ստիպված է լինում լրացուցիչ անհարմարությունների բախվել։

Լրացուցիչ բեռի տակ կհայտնվեք նաև, եթե, օրինակ, հայտարարագրեր ներկայացնեք իրական շահառուների վերաբերյալ։

- Advertisement -

Նմանատիպ գործողությունների ցանկը բավականին մեծ
է, իսկ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, նախորդ տարվա ընթացքում նման խնդրի հնարավոր է բախվեն 52127 տնտեսվարողներ:

Հենց այս հարցն էլ սեպտեմեբերի 11-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ Փոքր Եվ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Պետություն-Մասնավոր Երկխոսության հարթակում, բարձրաձայնեց Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը:

Քննարկման ժամանակ հարթակի փորձագիտական աջակցությամբ զբաղվող Investment Council Armenia-ի թիմը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվեց համապատասխան հոդվածում գործունեության վերսկսում չհամարվող դեպքերի շրջանակն ընդլայնել։

Մանրամասներին ծանոթացեք մեր ռեպորտաժում՝ ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները